Սերժ Սարգսյանի ժառանգությունը պետք է վերափոխել. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը՝ կառավարման այսօրվա համակարգը, պետք է վերափոխել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված հանձնաժողովին:

«Այսօրվա իշխանությունը միշտ հայտարարել է, որ կամք ունի փոխելու այսօր գործող համակարգը, ու հիմա բոլորը սպասում են այդ կամքի իրագործմանը: Սահամանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք գնում, որ տեսնենք՝ ինչ կա քննարկելու կամ փոխելու, մենք գնում ենք ասելու, որ այս-այս բաները պետք է փոխվեն»,- նշեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։