Ավտովթար՝ Երևանում. «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Opel-ները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

հասարակական

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 12։10-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 411 AD 61 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 NA 704 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վարորդնեը դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ապահովագրական ընկերություններ և սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր էլ, եթե գտնեն նպատակահարմար, տեղեկությունը կփոխանցեն Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Տեսանյութեր

Live

Լրահոս