32-ամյա գավառցին մոլորվել է «Սպիտակ Քար» հանդամասում․ ԱԻՆ-ը գիշերվանից որոնում է նրան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

աին

Փետրվարի 26-ին՝ ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տ) ժամը 21։00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։

Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21։30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով:

Ժամը 01։36-ից փրկարարները ոստիկանության աշխատակիցների և համագյուղացիների հետ համատեղ սկսել են որոնողական աշխատանքները, սակայն տեղանքի բարդ ռելիեֆի և մթության պատճառով ժամը 02:17-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Տեսանյութեր

Live

Լրահոս