Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն և նրա եղբայրը Պարագվայում ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

բրազիլիա

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն և նրա եղբայրը՝ Ռոբերտոն, Պարագվայի ոստիկանությունը ձերբակալել է կեղծ փաստաթղթեր երկիր մուտք գործելու համար։ Այդ մասին հայտնում է Պարագվայի ներքին գործերի նախարարությունը։

Հյուրանոցի նախագահական սենյակում, որտեղ գտնվում էր խաղացողը, կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր է գտել Ռոնալդինյոյի և նրա եղբոր անուններով: Այս պահին եղբայրները գտնվում են հյուրանոցում ոստիկանության հսկողության ներքո:

Նշնեք, որ 2019-ին ամռանը Բրազիլիայի իշխանությունն արգելել էին Ռոնալդինյոյին դուրս գալ երկրից: