Մխիթարյանը՝ «Ռոմայի» փետրվարի լավագույն գոլի հավակնորդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

սպորտ

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի փետրվարի լավագույն գոլի հավակնորդներին:

Նախորդ ամսվա լավագույն գոլի կոչմանը հավակնում է նաև Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը:

Լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են նաև թուրք Չենգիզ Ունդերը, իսպանացի Կառլես Պերեսը և հոլանդացի Ջաստին Կլույվերտը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ակումբային բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: