Պետք է շուտ ավարտվեն պատերազմները և պայքար տարվի աշխարհը փոթորկող հիվանդության դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Thumbnail

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում դադարեցնել կրակը աշխարհի բոլոր կոնֆլիկտային հատվածներում, բոլոր պատերազմող երկրներում՝ աշխարհի առաջ ծառացած կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այդ մասին նա հայտարարել է տեսաասուլիսի ժամանակ, հայտնում է ТАСС-ը։

«Մեր աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու՝ COVID-19 վարակի առաջ: Վարակը խոցում է բոլորին՝ անկախ էթնիկ կամ խմբային պատկանելությունից, ազգությունից կամ կրոնից: Այս ամենի ֆոնին ամբողջ աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները»,-ասել է Գուտերեշը։

Ըստ գուտերեշի պետք է շուտ ավարտվեն պատերազմները և պայքար տարվի աշխարհը փոթորկող հիվանդության դեմ։

«Պատերազմող երկրներում առողջապահական համակարգը գտնվում է կատարյալ շրջափակման մեջ, առողջապահական համակարգի աշխատողները հաճախ են ենթարկվում հարձակումների: Այդ պայմաններում անհնար կլինի պատերազմող երկրներում պայքար կազմակերպել վիրուսի տարածման դեմ, հետեւանքներն էլ անդառնալի կլինեն»,-նշել է Գուտերեշը: