G20-ի՝ մարտի 26-ի գագաթնաժողովը կանցկացվի տեսակապի միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

գ20

«ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հղում տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, հայտնում է, որ մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը կանցկացվի մարտի 26-ին տեսակապի միջոցով։

«Ռուսաստանը ստացել է հրավերը և պատրաստվում է մասնակցությանը»,- ասել է Պեսկովը։

Ըստ աղբյուրի՝ գագաթնաժողովը նվիրված կլինի աշխարհում կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակին։ Նախաձեռնության հեղինակը Սաուդյան Արաբիան է, որտեղ նոյեմբերի 21-ին և 22-ին Մեծ քսանյակի գագաթնաժողովը պետք է անցկացվեր։