Եվս երկու բուժված՝ կրկնակի բացասական թեստով. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

դֆ

«Եվս երկու բուժված՝ կրկնակի բացասական թեստով»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Գումարային բուժվածների թիվը դարձավ՝ 18: Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ վարակվածների առողջության վերաբերյալ»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 265 դեպք: Բուժվել է 16 մարդ: Այդ մասին տեղեկանում ենք ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։

Տեսանյութեր

Live

Լրահոս