ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության քաղաքացիները կկարողանան մեկնել հայրենիք Մինսկ- Երևան- Մինսկ ուղիղ չվերթով՝ ս․թ․ մարտի 30-ին։
Այս մասին հայտնում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատնից։
«Բելառուսի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք նախատեսում են մեկնել Հայաստանից, կարող ենք օգտվել «Բելավիա» ընկերության Մինսկ- Երևան- Մինսկ ուղիղ չվերթից, որը կկայանա ս․թ․ մարտի 30-ին, ժամը 03։35-ին։ Մեկնման հետ կապված անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը կարող եք ստանալ «Բելավիա» ընկերության կայքից՝ Երևանում»,- ասված է հաղորդագրությունում։
Դեսպանատունը նշել է նաև, որ Մինսկի և Երևանի միջև օդային հաղորդակցությունը կասեցված է մինչև ս․թ․ ապրիլի 8-ը։