Առաջնագծի զորամասերում կորոնավիրուսի հայտնաբերման դեպք չունենք. ՊՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ՀՀ Զինված ուժերի առաջնագծի զորամասերում կորոնավիրուսի հայտնաբերման դեպք չի արձանագրվել: Այդ մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մեկուսացված զինծառայողները մարտական խնդիրներում չներգրավված զորամասի անձնակազմից են: Այս պահին մենք որևէ արձանագրված դեպք չունենք առաջնագծի զորամասերում: Իրավիճակը վերահսկվում է»,- ասել է Ստեփանյանը:

Մարտի 27-ին Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 2 զինծառայողի մոտ: Զինծառայողները հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուս է հայտնաբերվել 5 զինծառայողի մոտ, նրանց հետ շփում ունեցածները մեկուսացված են:

Տեսանյութեր

Live

Լրահոս