Արիանե Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

արիանա

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահում: Հուղարկավորությունը`ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին` նույն վայրից: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հիշեցնենք, որ Կաոլիին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երևանում: Ժամը 23:50-ի սահմանում իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը, որից հետո մի քանի վիրահատություն էր տարել: Այդ ընթացքում բժիշկները նրա վիճակը գնահատում էին կայուն ծանր:

Արիանա Կաոիլին ծնվել է 1986 թ. դեկտեմբերի 22-ին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի էր, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ

Տեսանյութեր

Live

Լրահոս