«Բելավիա»-ն նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

բելավիա

«Բելավիա» ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

«Հաշվի առնելով Հայաստան վերադառնալ ցանկացողների պահանջարկի աճը և ընդառաջելով Նիդերլանդներում ՀՀ դեսպանության խնդրանքին՝ Բելավիա ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։ Հորդորում ենք Հայաստան վերադառնալ ցանկացող Նիդերլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել վերոհիշյալ թռիչքից»,- նշված է հայտարարությունում։

Քաղաքացիները տոմսերը կարող են գնել belavia.by կայքից, իսկ ընկերության գրասենյակի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ +31 20 7997 757։