Մեսսին կազմել է աշխարհի 15 ամենահեռանկարային ֆուտբոլիստների ցանկը

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News      

Մեսսսի

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին նշել է իր կարծիքով ֆուտբոլի 15 ամենահեռանկարային ֆուտբոլիստներին:

«Լիվերպուլի» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը տպավորիչ խաղ ցուցադրող պաշտպան է, նրան մեծ ապագա է սպասվում:

«Չելսիի» Կրիստիան Պուլիշիչի հավասարակշռությունն ու ճկունությունը տպավորիչ են։

«Չելսիի» Մեյսոն Մաունտի մասնակցությամբ հանդիպումներին հետևել եմ, նա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

«Մանչեսթեր Սիթի» Ֆիլ Ֆոդենը մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ է, որը անհավանական բաներ է անելու խաղադաշտում։

«Բորուսիա Դորտմունդի» Ջեյդոն Սանչոն տպավորիչ է, թե ինչպես է նա շրջանցում պաշտպաններին։

«Ռեալ Մադրիդի» Լուկա Յովիչը հրաշալի ֆուտբոլիստ է, որն անհավանական բաներ է անում խաղադաշտում։

«Բայեր Լևերկուզենի» Կայ Հավերցը տարիքի համեմատ շատ հասուն ֆուտբոլ է խաղում։

«Ռեալ Մադրիդի» Էդեր Միլիտաոն ֆենոմենալ տաղանդ և փայլուն մրցակից է։

«Բարսելոնայի» Ուսման Դեմբելի արագությունն, իրոք, վախեցնող է։

«Լիոնի» Ուսեմ Աուան տեխնիկապես հարուստ ֆուտբոլիստ է, որը շատ հանգիստ է իրեն զգում գնդակով։

«Բարսելոնան» Ֆրենկի դե Յոնգի փոխանցումներից տպավորված եմ։

«Աթլետիկո Մադրիդի» Ժոաու Ֆելիշն աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։

ՊՍԺ-ի Կիլիան Մբապեն արագաշարժ ֆուտբոլիստ է, որը կարողանում է հաջող եզրափակել գրոհները։

«Բավարիայի» Ջոշուա Կիմիխը մեծ տաղանդի տեր պաշտպան է։

«Բավարիայի» Բենժամին Պավարը կլասիկ պաշտպան է, որի դեմ շատ դժվար է խաղալ»,- ասել է Մեսսին։