Դիլիջանի և Խաչաղբյուր գյուղի բնակիչները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Հանցագործության կանխարգելման համար առանձնակի կարևորություն ունեն բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:

Ապրիլի 1-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Դիլիջանի Շահումյան փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է ատրճանակ և պահեստատուփ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 11 փամփուշտով:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Գեղարքունիքի Խաչաղբյուր գյուղի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է հանձնել «ՏՕԶ-8» տիպի 5,6 մմ տրամաչափի հրացան:

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:

Քաղաքացիները հայտնել են, որ զենքերը պատկանել են իրենց հանգուցյալ ծնողներին:

Կրկին հիշեցնում ենք. ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: