Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի. տունն ախտահանվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դի

Ապրիլի 8-ին՝ ժամը 21:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն է տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի. ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Անդրանիկ Հ.-ի դին (ծնված 1966 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տանը իրականացրել ախտահանման աշխատանքներ: