Լա Սկալան կոչ է անում ազգովի երգել Սուրբ Զատկի տոնին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

աշխարհ

Միլանի հանրահայտ Լա Սկալա օպերան կոչ է անում, որ երկրի երաժշտական մյուս խմբերը միանան իրեն ու կիրակի օրը երկրի ամբողջ տարածքում շնորհակալական ձայն բարձրացնեն բժիշկների ու մյուս բոլոր բուժաշխատողների համար, այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը:

Իրենց տեսաուղերձում Լա Սկալայի երաժիշտները կոչ են անում, որ մյուս բոլոր երաժիշտները, նաեւ բոլոր քաղաքացիները ներբեռնեն անհրաժեշտ նոտաները` միասին նվագելու ու երգելու համար Սուրբ Զատկի տոնին նախատեսվող եկեղեցական երգերը: Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսից ամենաառաջինը եւ ամենաշատը տուժած երկրներից մեկն է: Այստեղ շաբաթ օրվա տվյալներով մինչ այժմ 19 հազար մարդ է մահացել: