Սուրբ կրակը վառվեց առանց հավատացյալների. Հարության տաճարում հոգևորականները դիմակով էին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Երուսաղեմում՝ Հարության տաճարում, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս տարի առաջին անգամ Լուսահանման արարողությունը տեղի է ունեցել առանց հավատացյալների։ Հարության տաճարում ներկա են եղել միայն հոգևորականներ, ոստիկաններ և ուղիղ եթեր ապահովող նկարահանման խումբ: Բոլոր ներկաները եղել են բժշկական դիմակներով:

1

Արարողակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել; Ավանդույթի համաձայն՝ Քրիստոսի գերեզմանի դռան առաջ կանգնած հայ և հույն հոգևորականները՝ որպես Քրիստոսի գերեզմանի պահապաններ, աղոթել են Սուրբ կրակի իջնելու համար։ Դրսում սպասող հոգևորականները Բարեբեր կրակի վառվելուց հետո այն տարածել են ներսում գտնվողների միջև, ապա հավատացյալների շրջանում տարածելու նպատակով դուրս հանել տաճարից: 

1

Ավանդույթի համաձայն՝ երեկոյան Երուսաղեմում տեղի կունենա Ճրագալույցի պատարագ, իսկ վաղ առավոտյան արդեն Սուրբ Հարության պատարագը։ Դրանք ևս անցկացվելու են փակ դռների հետևում, հոգևորականների մասնակցությամբ: 

կրակ.

Նշենք, որ «Աստվածային կրակը» տարին 1 անգամ է վառվում Սուրբ Հարության տաճարում՝ ուղղափառների Զատկի նախօրեին: Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է Պետրոս առաքյալը: Հավատավոր ժողովրդի համար այն սրբություն է համարվում:

Լուսանկարում 2019 թվականից կադր է:

սուրբ

Այս տարի կորոնավիրուսի պատճառով, Լուսահանման արարողությունից բացի, Սուրբ Զատկին բուն տոնին նախորդող բոլոր արարողությունները կատարվել են առանց հավատացյալների ներկայության:

Տեսանյութեր

Live

Լրահոս