Բորիս Ջոնսոնն ամբողջովին ապաքինվել է, երկուշաբթի կվերադառնա աշխատանքի. «BBC»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

բորիս
«BBC»-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ամբողջովին ապաքինվել է և երկուշաբթի կվերադառնա աշխատանքի:

Նշենք, որ կորոնավիրուսով վարակված Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել Լոնդոնի հիվանդանոցից 2 շաբաթ առաջ: Այնտեղ նա բուժվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա վերականգնել է առողջությունը պաշտոնական ամառանոցում՝ մշտապես կապ պահելով թագուհի Ելիզավետի II-ի, կառավարության անդամների, ինչպես նաև իր մտերին ընկեր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։