Կարմիր խաչը Շիրակի մարզում խոցելի խմբերին 1 ամսվա սննդի և հիգիենայի պարագաներ է տրամադրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

1

 

Խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Եվրամիության աջակցությամբ մայիսի 2-ից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և հարակից համայնքներում տրամադրում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների 1485 փաթեթ։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։

1

Շահառուներն են միայնակ և անժառանգ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և առավել խոցելի ընտանիքներ։ Ընդհանուր առմամբ մայիս ամսվա ընթացքում Շիրակի մարզում աջակցություն կտրվի 2500 խոցելի անձի։

Փաթեթները կազմված են հիմնվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված մեկ մարդու համար նվազագույն զամբյուղի հաշվարկի վրա։ Մարզում մարդասիրական օգնությունը տրամադրվում է Եվրամիության, Շվեյցարական Կարմիր խաչի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

1