Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը 4,132,264 է. առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

կորոնաաշխարհ

Մայիսի 10-ի՝ ժամը 18:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4,132,264 է, որից 281,057-ը մահվան ելքով: Հիվանդությունից վերականգնվել է 1,455,059-ը: Աշխարհում ակտիվ վարակակիր է 2,396,148 է, որից 47,474 (2%) ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում երրրորդ տեղում Իտալին է(218,268 վարակի դեպքեր, 30,395 մահվան դեպքեր և 103,031՝ վերականգնվածներ), հաջորդիվ՝ Իսպանիան է՝ վարակի 264,663 և մահվան 26,621 դեպքերով: Իսպանիայում կորոնավիրուսից ապաքինվել է 176,439 մարդ:

Առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,349,538 վարակման դեպք, որից 80,098-ը՝ մահվան ելքով , 238,081-ը՝ ապաքինվել:

Կորոնավիրուսային հիվանդության վիճակագրական տվյալներն՝ այստեղ: