Համացանցում է հայտնվել «Դե, սպասիր» -ի Գայլի նոր կերպարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News     

Գայլ

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան հայտնել է, որ համացանցում հայտնված «թարմացված» «Դե սպասիր» («Ну, погоди!») մուլտֆիլմի Գայլը վերջնական չէ։  Այս մասին հայտնում է Подъём տելեգրամյան ալիքը։

Կինոստուդիայի խոսնակ Մարիանա Մալիգինան ասել է, որ դա 50 տարբերակից միայն մեկն է․

«Էսքիզը վերջնական չէ, տարբերակներից մեկն է։ «Սոյուզմուլտֆիլմը» ակտիվ աշխատանքներ է տանում «Ну, погоди!»-ի նոր սերիաների ուղղությամբ։ Քանի որ նոր սերիաները չեն լինելու դասական տարբերակի շարունակությունը, այլ վերաթողարկումը, այդ պատճառով ստեղծագործական խումբը փնտրում է ժամանակակից գրաֆիկական ոճ։ Այսպիսով, մասնավորապես, այս պահին արդեն ստեղծվել է Գայլի 50 տարբեր էսքիզ։ Առաջին սերիաների նախագծի վրա աշխատանքներ են տարվում»։

Գայլ

 Նախատեսվում է, որ «Ну, погоди!»-ի նոր սերիաները կթողարկվեն ամռան վերջին։