Իրանում COVID-ով վարակակիրների թիվն ավելացել է 2.886-ով. ծանր վիճակում է 2.573 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

իրան.կորոնա

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է երկրում կորոնավիրուսի հունիսի 5-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2.886-ով՝ ընդհանուր կազմելով 167.156:  Երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 63 մարդ: Հիվանդության բռնկումից ի վեր մահվան գրանցված դեպքերի թիվը՝ 8.134:

Կորոնավիրուսից ծանր վիճակում է գտնվում 2.573 անձ:

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 2.256 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 129.741:

Մինչ այժմ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստավորում է անցել 1.040.289 մարդ:

--0-- ՍՊ