Վորոնեժում առգրավվել են ՀՀ-ից ժամանած 16 տոննա ծխախոտ տեղափոխող ինքնաթիռը. Вести

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

քաղաքական
Вести Воронеж-ի հաղորդմամբ՝ Վորոնեժի սահմանապահները 16 տոննա ներմուծված ծխախոտ են առգրավել։ Անօրինական ծխախոտի հսկայական խմբաքանակը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար օդանավում։

Պիտակներից նկատվել է, որ բոլոր ծխախոտները հայաստանյան արտադրության են:

Ապրանքի վրա չեն եղել ակցիզային դրոշմանիշեր և ծխախոտային արտադրանքի համար պարտադիր հատուկ մակնշում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ սա վերջին մեկ ամսում Հայաստանից Վորոնեժ ներմուծված ծխախոտների երկրորդ խոշոր բեռն է. ապրիլի վերջին Կրասնոդարի սահմանապահները նույնպիսի առգրավել են ծխախոտ:

Վորոնեժում առգրավված բոլոր սիգարետների վաճառքի գինը ընդհանուր առմամբ վերցված գնահատվել է 70 մլն ռուբլի:

--0-- ՍՊ

Տեսանյութեր

Live

Լրահոս