ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 7728 դեպք է հաստատվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։
Վարակակիրներից 2335-ի մոտ դեպքերն առանց ախտանիշների են։
Մահացել է 109 մարդ։ Համավարակի բռնկման առաջին օրվանից 584 հազար 680 դեպք է հաստատվել։ Նրանցից ավելի քան 340 հազարը ապաքինվել է, 8111 մարդ մահացել։
--0—ՄՀ