Դիմում եմ գրել պրոռեկտորի պաշտոնից ազատվելու համար․ Սևակ Խաչատրյանը հեռացավ «ժողից»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Այս մասին նա հայտնել է նաև իր ֆեյսբուքյան էջում.

«Հարգելի՛ ուսանողներ ջան, սիրելի կոլեգաներ և ընկերներ...

Այսօր դիմում եմ ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ԺՈՂ-ի/ պրոռեկտորի պաշտոնից ազատվելու համար: Շուրջ 15 տարի գրեթե ամեն օր եղել եմ իմ սիրելի բուհում, սկզբում որպես ուսանող, հետո Ուսանողական խորհրդի նախագահ, իսկ հետագայում որպես պրոռեկտոր: Թե ինչ է տվել ինձ Ժողը, ինչ անմոռանալի օրեր եմ ապրել, ինչ ընկերներ եմ ձեռք բերել, պարզապես հնարավոր չէ նկարագրել... Ժողն ինձ տվել է ամենակարևորը. Ժողում սիրահարվել ու ընտանիք եմ կազմել: Ես Ժողում գիտելիք եմ ստացել, կայացել եմ, սովորել եմ ճիշտը զանազանել ստից... Սիրում եմ իմ բուհն ու բոլորիդ»,-գրել է Սևակ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ այդ բուհի ուսխորհրդի անդամները՝ ի դեմս նախագահ Սևակ Խաչատրյանի, խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով նրանց մտնել լսարան ու մասնակցել թեկնածուականի պաշտպանությանը: Այդ դեպքերից հետո հասարակության շւանում նրանք հայտնի դարձան «սաքուլիկներ» անունով, որը ՀՀԿ-ական ակտիվիստներից մեկի անունն էր: