Շրջանառության մեջ եմ դրել «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծը․ Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 13, 24News

Thumbnail

Որպես ոլորտի աջակցության շարունակական քայլ` շրջանառության մեջ եմ դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: 

«Ընտանիքին ուղղված պետական աջակցությունը շարունակում է հանդիսանալ կառավարության առաջնահերթություններից, որի շրջանակներում եռապատկվեց երկրորդ երեխայի ծննդյան նպաստը, երրորդ և հաջորդ երեխաներին տրամադրվող ընտանեկան դրամագլխի սահմանափակումներում կատարվեցին դրական փոփոխություններ:

Որպես ոլորտի աջակցության շարունակական քայլ` շրջանառության մեջ եմ դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

Երջանիկ և ապահով մանկությունը մեր գլխավոր առաքելությունն է»,-գրել է նախարարի պաշտոնակատարը: