ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News
ՀՀ նախագահի հրամանագրով Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վահագն Աթաբեկյանին նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից:
Ինչպես արդեն նշել ենք, դեսպանի պաշտոնից հետ է կանչվել նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արդեն նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: Նախագահի հրամանագրով Լեհաստանում դեսպան է նշանակվել Սամվել Մկրտչյանը: