«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News     

նորք

Առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Նախկին ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդյունքում գործելու է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։

Առողջապահական համակարգում կատարված և կատարվող բարեփոխումները լինելու են շարունակական՝ ի նպաստ հանրային առողջության։ 

-- 00—ՄՀ