Լոռու մարզպետը շեղվել է բուն գործունեությունից, ՏԻՄ ընտրություններով է զբաղվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այն համոզմանն է, որ իշխանությունները 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո որոշակիորեն համագործակցել են Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության հետ: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ դա վկայող փաստեր կան, տեսանյութեր կան: Իշխանության համար, բացատրեց Եզիազարյանը, ավելի հարմար էր պահել ՀՀԿ-ի քաղաքապետին, քան թույլ տալ, որ քաղաքապետը «Լուսավոր Հայաստանից» լինի:

Ինչ վերաբերում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գործունեությանը, պատգամավորը նշում է. «Լոռու մարզպետը շեղվել է բուն գործունեությունից, նա առաջիկա ՏԻՄ ընտրություններով է զբաղվում: Շատ ենք խոսել դպրոցները քաղաքականացնելու գործընթացի մասին, հիմա Ղուկասյանն, իր բուն աշխատանքը թողած, ցանկանում է դիվիդենտներ շահել իր իսկ թիմի ներսում՝ ցույց տալու համար, որ առաջիկա ընտրություններում, իրենց թեկնածուն է հաղթելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ