Զորակոչվածների կամ կամավորների վարկերի մարումը ուշացում չի համարվի. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

զորահավաք

Հայաստանի բանկերի միությունը՝ ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է, որ, ռազմական դրությունով պայմանավորված, բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։

Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: 

Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածը սահմանում է՝ այն քաղաքացիները, որնոք պատերազմի, ռազմական դրության պայմաններում խուսափում են զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից, պատժվում են ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով:

--00—ԼՄ