Ունենք անհերքելի ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից զինյալներ է ուղարկում ԼՂ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Զոհրաբ Մնացականյան

Երևանն անհերքելի ապացույցներ ունի առ այն, որ Թուրքիան զինյալներ է ուղարկում Սիրիայից ու Լիբիայից Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներկայության ու Թուրքիայի կողմից շարունակական ուղարկման (Ղարաբաղ- խմբ.) անհերքելի փաստացի ապացույցներ կան: Սա հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզական տվյալներով եւ բուն հակամարտության գոտուց ստացված ռեպորտաժներով»,- ասել է նա:

«Թուրքիան այս հակամարտությունը որպես հնարավորություն է դիտարկում` իր ազդեցությունը եւս մի հարեւան տարածաշրջանի` Հարավային Կովկասի վրա պրոյեկտելու համար: Հակամարտությունն օգտագործելու եւ տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային հսկայական տառապանքներ պատճառելու այսպիսի քաղաքականությանը պետք է դիմակայել, այլ ոչ թե խրախուսել»,- հայտարարել է Մնացականյանը` պատասխանելով հարցին` արդյոք Երևանը կհամաձայնի Թուրքիայի մասնակցությանը բանակցություններին:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս