Մովսես Հակոբյանին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Մովսես Հակոբյան

Գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին քիչ առաջ հրավիրել են ՀՔԾ: Այս մասին հայտնում է Armlur.am-ը: Նրան ՀՔԾ են հրավիրել՝ իր այսօրվա հայտարարությունների մասով բացատրություն վերցնելու համար: Կայքը շեշտում է` Հակոբյանին ոչ թե բերման են ենթարկել ՀՔԾ, այլ հրավիրել:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

--00--ԱԹ