ՌԴ Պետդումայում Ֆրանսիային առաջարկել են ԼՂ-ից հետո ճանաչել նաև Ղրիմի կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24News   

Ղրիմ

 ՌԴ Պետդումայի՝ Ղրիմի շրջանի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևից հետո Ֆրանսիայի Սենատի հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի Ղրիմի ռուսական կարգավիճակի ճանաչումը: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Եթե ​​Ֆրանսիայի իշխանությունների համար իրապես կարևոր են մարդկանց ընտրությունն ու ինքնորոշումը, եթե այլ ժողովուրդների ժողովրդավարական արժեքներն ու նկրտումները հարգելու հարցում նրանց դիրքորոշումն անկեղծ է և ոչ թե մտացածին քաղաքական խաղ, ապա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը պետք է հետևի Ղրիմի ռուսական կարգավիճակը ճանաչող բանաձևի ընդունումը: Սա, չնայած ուշացած, սակայն տրամաբանական քայլ կլինի: Հակառակ դեպքում, ֆրանսիացի սենատորների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն»,- ասել է Շերեմետը:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս