Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրության հարցերը հանվել են ԱԺ օրակարգից

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

դատարան

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգից հանվել են Վռճաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցերը: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

Հարցերը հանվել են հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գրությունը:

Վարդազարյանը նշել է, որ այս պահին Վճռաբեկ դատարանի նախագահ չընտրելը և դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր հաստիքը չհամալրելը չի կազմալուծի Վռճաբեկ դատարանի և հիշյալ պալատի աշխատանքների կազմակերպումը:

--00--ԱՀ