Ձերբակալվել է «Վրաստանի բանկ» ներխուժած զինված անձը, պատանդներն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

Վրաստան

«Վրաստանի բանկի» մասնաճյուղ ներխուժած զինված անձը ձերբակալվել է, պատանդներն ազատ են արձակվել, – ասաց պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն: Այս մասին հայտնում է 1TV.ge-ն։

«Այսօր հարձակման է ենթարկվել Ավլաբարիում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղը: Հարձակվողը մեկն էր, ով պատանդ էր վերցրել: Ակտիվ հետաքննությունների արդյունքում հարձակվողը ձերբակալվել է, իսկ պատանդներին ազատ են արձակել: Ոչ ոք չի տուժել: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Այս պահին ընթանում են ակտիվ քննչական գործողություններ: հարձակվողի կողմից պահանջների, պատանդների քանակի և այլ մանրամասների մասին դեռևս ճշգրիտ տեղեկություններ տրամադրել չենք կարող: Մենք լրացուցիչ մեկնաբանություններ կանենք», – ասաց Վաժա Սիրաձեն:

--00—ՄՀ