ԼՂ բնակիչները Զատուլինի առաջարկով «Սպուտնիկ V» պատվաստանյութ կստանան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

1

ՌԴ պետդումայի պատգամավոր, «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը հասել է նրան, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին կորոնավիրուսի պատվաստանյութ ուղարկեն:

«Այս տարվա հունվարին Պետդուման իմ առաջարկով քվեարկեց այսպես կոչված «չճանաչված հանրապետություններում»՝ «թեժ կետերում» քաղաքացիական բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու հարցով ՌԴ կառավարությանը դիմելու օգտին»,- նշել է նա:

Զատուլինը թեժ կետերի շարքում նշել է նաև Լեռնային Ղարաբաղը: ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել էր` խոսքը «նրանց մասին է, ում Ռուսաստանից բացի օգնող չկա»:

Քանի որ «Սպուտնիկ V»-ի պահանջարկը մեծ է և անհնար էր ՌԴ շրջանների բնակչության պատվաստման հարցը չլուծել, աշխատանքների կազմակերպման համար որոշ ժամանակ է պահանջվել:  

--00--ԱԹ