Նոր Նորքի, Էրեբունիի, Շենգավիթի որոշ հասցեներում մինչև օրվա վերջ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող հոսանքի լարվածության անկմամբ պայմանավորված, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Մայիսի 15-ին ժամը 18.00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 10.00-ն.

1. Էրեբունի վարչական շրջան՝ Սարի-Թաղի 1-10 շարքեր, Սարի-Թաղի 1-2, Ծխախոտագործների, Օստրովսկու, Որմնադիրների փողոցներ, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարներ, Խորենացու 146-231 համարներ, Խորենացու 4-րդ նրբանցք:

2. Շենգավիթ վարչական շրջան՝ Նոր Խարբերդի Զոնալ և Ամառանոցային թաղամասեր, Արին Բերդի փողոց և նրբանցք:

Մայիսի 15-ին ժամը 17.00-23.00-ն՝ Նոր Նորք վարչական շրջան՝ 1, 2, 5, 8 բնակելի զանգվածներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս