Իբրև երեք երեխաների հայր՝ գիտեմ, թե ինչ երջանկություն են երեխաները․ Արամ Սարգսյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

նկար

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։

«Տոները երբեմն տարօրինակ անուններ ունեն՝ երեխաների պաշտպանության օրը տարվա բոլոր օրերը պիտի լինեն՝ երեխաներին սիրելու, անվտանգ ու երջանիկ մանկություն ապահովելու օրեր:

Իբրև երեք երեխաների հայր՝ գիտեմ, թե ինչ երջանկություն են երեխաները ու ինչ պատասխանատվություն ունեն ծնողները երեխաների համար՝ ճիշտ ինչպես Հայրենիքի, որ պիտի սիրես ու պաշտպանես»,-նշվում է ուղերձում:

--00—ԼՄ