Այսօր Գեղարքունիքի մարզից ադրբեջանցիները փորձել են գողանալ 20 ձի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Հասարակական

Այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, ադրբեջանցի  զինծառայողները փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրի հովվի (սարատեղիի բնակիչ) շուրջ 20 ձիերը: Այս մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանը:

«Ադրբեջանական զինծառայողներն, օգտվելով առիթից, ձիերին ընդառաջ իջել են արոտավայրի ուղղությամբ և փորձել են գողանալ բոլոր ձիերը: ՀՀ զինված ուժերի ծառայողների արձակած կրակի շնորհիվ է կանխվել արբեջանական զինծառայողների գողության փորձը»,-ասված է ՀՀ ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ: