Արմավիրում անհայտ ավտոմեքենան հարվածել է ՎԱԶ 2104-ին և դիմել փախուստի. կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ю

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս բախվել է ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենային, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Բախման հետևանքով «04»-ը կողաշրջվել է, իսկ նրան հարվածած ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի։ Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մեծամորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Մեծամոր» ԲԿ, որտեղից 1 հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ Վերջինս արդեն օպերատիվ տեղեկություններ է ստացել, թե ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա է հարվածել «04»-ին, ու հիմա ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ նշված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանությունը պարզում է «04»-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ