Առինջում 62-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. նա տեղափոխվել է բուժկենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

վթար

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 13։30-ի սահմաններում Առինջ գյուղի 25-րդ փողոցում Կոտայքի մարզի բնակիչ՝ 62-ամյա Վասպուրական Զոհրաբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 3-ամյա Արամ Վ-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխային տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

--00--ԱԹ