Սույնը ամենավերջին խուժանի նման է իրեն պահել բանակի գնդապետներից մեկի նկատմամբ․ Խամոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը․

«Սույնը՝ Մ. Այվազյան, այսօր ամենավերջին խուժանի նման է իրեն պահել բանակի գնդապետներից մեկի նկատմամբ (անունը իր խնդրանքով չեմ հրապարակում), նախ մի քանի տասնյակ ոստիկաններով գետին են տապալել, հարվածել ոտքերով, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, հայտարարել, որ թքած ունի գնդապետի Մարտական խաչի, պատերազմի մասնակից լինելու վրա: 

Սրա նմաններին  հասարակությունը պետք է դեմքով ճանաչի, պատասխան եք տալու, վստահ եղեք»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը։

--00--ԱԱ