Նիստ՝ Բաղդադում․ դեսպան Փոլադյանը հանդիպել է Իրաքի գյուղնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 14-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Սալեհ ալ-Հասանիին (Saleh al-Hassani)։

«Դեսպան Փոլադյանը նախարար ալ-Հասանիին շնորհավորեց պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արգասաբեր գործունեություն։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին 2017 թ. Երևանում կայացած Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին հաջորդող ժամակահատվածի ընթացիկ աշխատանքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները, ինչպես նաև պայմանավորվեցին նախարար ալ-Հասանիի առաջարկով` Հանձնաժողովի երրորդ նիստն ընթացիկ տարվա դեկտեմբերի առաջին կեսին Բաղդադում անցկացնելու շուրջ, ինչը մեծապես կնպաստի հայ-իրաքյան համագործակցության առավել զարգացմանն ու առաջընթացին` հատկապես տնտեսական բնագավառում»,- ասված է տարածված հաղորդագրությունում: