Թուրքիայում ռումբ վնասազերծող ռոբոտ են արտադրել

 

Թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված ռումբ վնասազերծող ռոբոտն արդեն հանձնվել է շահագործման:  

Էրմենիհաբերի փոխանցմամբ ռոբոտը սկսել է օգտագործվել Ստամբուլի  անվտանգության ուժերի սակրավորների ստորաբաժանումներում։

Ստամբուլում այս պահին 3 նման ռոբոտ է օգտագործվում։ Այն ունակ է աշխատելու մինչև -20 աստիճան ցուրտ և +69 աստիճան շոգ եղանակային պայմաններում։ Կարող է առանց ընդմիջման աշխատել 4 ժամ։ Ռոբոտը հնարավորություն ունի աշխատելու նաև ստորջրյա տեղանքում:

Հետաքրքրական է, որ ռոբոտին տրվել է Օսմանյան կայսրության առաջին սուլթան Օսման առաջինի հոր՝ Էրթուղրուլի անունը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս