Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի քաղաքացիների հետ, նրա որդին օր և ժամ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, գրառում է արել ֆեյսբուքյան էջում․

«Երեկ մեր հայրենակիցների մի խումբ ցանկություն է հայտնել հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ինչպես երեկ գրասենյակ եկած քաղաքացիներին խոստացել էի, տեղեկացնում եմ, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 13:00-ին Կինո Մոսկվայի կարմիր դահլիճում:

Հիշեցնենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդած ցույցի ժամանակ ցուցարարները շարժվել են դեպի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ հանդիպելու նրա հետ, սակայն, ՀՀ երկրորդ նախագահը տեղում չի եղել։

--00—ԼՄ