Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունել է ՄԱԿ-ի դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

1.jpeg

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկովաբոն ընդունել է դեսպան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին, գրում է «Լուրերը»։

Նրանք կարծիքներ են փոխանակել ՖՄԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության վերաբերյալ, քննարկել են Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունել է միջազգային դատական մարմնի որոշումը:

--00—ԶՀ