Երկու դաշտերի վրա Երևանի խաղը չի ամրացնում ՌԴ-ի հետ դաշինքը. ԼՂ-ն պաշտպանում են Տուլայի տղաները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Երկու դաշտերի՝ Ռուսաստանի և Եվրամիության հետ Հայաստանի խաղը չի ամրացնում Մոսկվայի ու Երևանի փոխհարաբերություններն ու դաշինքը, չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղը պաշտպանում են Ռյազանից ու Տուլայից դուրս եկած տղաները։ Այս մասին 24News-ի "Регион и мы" ռուսալեզու հաղորդման ժամանակ հայտարարել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի ավագ գիտաշխատող, քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Տոկարևը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ փոխհարաբերություններին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Երևանում պետք է հասկանան, որ հայտարարություններն ու իրական գետնի վրա աշխատանքը տարբեր է լինում։ «Հիմա ՀԱՊԿ-ում միայն Ռուսաստանը չէ, այնտեղ կան նաև թուրքալեզու երկրներ, ձեզ ինչ է պետք, որ լինեն հայտարարություններ, թե գետնի վրա աշխատանք», - նկատել է նա՝ հավելելով, որ «Հայաստանի քաղաքական էլիտան ու հասարակությունն իրենք դեռ չունեն այն հարցի պատասխանը, թե ու՞մ է պատկանում Լեռնային Ղարաբաղը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ԱՊ