Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում․ Փաշինյանը՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի անցակետ տեղադրելով Լաչինի միջանցքում։ Ու եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական պատրվակով, ապա հիմա պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից։ Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված քայլ է։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նշեց, որ միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետի տեղադրմանը․ «Կարևոր է նաև արձանագրել այս և սրան նախորդած մի շարք գործողությունների իրական նպատակը։ Այդ նապատակը ԼՂ հայության էթնիկ զտումներ, ցեղասպանություն իրականացնելն է, և հենց սա պետք է լինի մեր բոլորիս, միջազգային հանրության ուշադրության առարկան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ