Վանաձորում կանխվել է խնջույքի մասնակիցների միջև վիճաբանությունը․ հայտնաբերվել են ատրճանակ ու դանակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Screenshot 2023-05-10 115250

Երեկ՝ մայիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Դավթի Պետրոսյանի գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ, Լոռու մարզում կանխել են մի խումբ անձանց միջև տեղի ունեցած «ռազբորկան»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և Ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բոշյան փողոցում գտնվող «Նավակ»  ռեստորանային համալիրում խնջույքի մասնակիցների միջև ծոծկռտուք է տեղի ունենում։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ