Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

19728_b

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին Քիշնևում նախատեսված Եվրոպական քաղաքական համաժողովի շրջանակներում։ Այս մասին «Ֆրանս Պրեսին» ասել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան։

Հիշեցնենք, որ հունիսի մեկին Քիշնևում սպասվում է Ալիևի ու Փաշինյանի հանդիպումը, որին մասնակցելու են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք հույս ունենք, որ հունիսի մեկին վերջապես կկնքվի խաղաղության պայմանագիրը։ Սա պատմական պահ է»,-ասել է նա։

--00—ՅՄ